չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Յուրաքանչյուրդ Ձեր տեղում՝ խրամատում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, Սփյուռքում ունեք հսկայական անելիք. ԿԳՄՍՆ

Յուրաքանչյուրդ Ձեր տեղում՝ խրամատում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, Սփյուռքում ունեք հսկայական անելիք. ԿԳՄՍՆ

Յուրաքանչյուրդ Ձեր տեղում՝ խրամատում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, Սփյուռքում ունեք հսկայական անելիք՝ գլուխներս բարձր, դուխներս տեղը պետք է հաղթենք լույսի քաղաքակրթության համար պայքարում և մեր պայքարը վարակիչ է լինելու շատերի համար՝ մեկընդմիշտ վերջ դնելով քոչվորների ավերիչ արշավին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

՛՛Այս դժվարին պահին փորձելու են ապատեղեկատվությամբ, այլ միջոցներով հանրության մեջ տարածել խուճապ, անվստահություն: Մերժեք այդ ամենը, նայե՛ք մեր պետությանն ու ժողովրդին կողքից՝ Հայկական լեռնաշխարհում մի ամբողջ հպարտ ժողովուրդ Սփյուռքի աջակցությամբ պայքարում է ահաբեկիչ ցեղերի դեմ:

Մեր առաքելությունն է լույսը բերել աշխարհին, դժվար, բայց պատվաբեր և որոշիչ առաքելություն:

#Դուխով
#ՀաղթելուԵնք՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: