հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ

Յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այսօր սանմաքրման աշխատանքներ են կատարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում:

Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար:

Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը:

  • Կիսվել: