հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Յուրահատուկ տոն Տավուշում բնակություն հաստատած արցախցի շուրջ 200 երեխայի համար․ Green Rock-ը երեխաների օրը լցրեց Ամանորի տոնական ոգով (լուսանկարներ)

Յուրահատուկ տոն Տավուշում բնակություն հաստատած արցախցի շուրջ 200 երեխայի համար․ Green Rock-ը երեխաների օրը լցրեց Ամանորի տոնական ոգով (լուսանկարներ)

Green Rock ընկերությունն այսօր յուրահատուկ տոն է կազմակերպել Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի շուրջ 200 երեխայի համար՝ նրանց օրը վերածելով տոնի: Yerevan Park-ի ջերմ ընդունելության և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ երեխաների օրը լցվեց Ամանորի տոնական ոգով:

Փոքրիկները մի ամբողջ օր անցկացրին Yerevan Park-ում ՝ օգտվելով ատրակցիոններից ու այլ զվարճանքներից։

Միջոցառումն ամփոփվեց տորթի արարողությամբ և նվերների հանձմամբ։

Green Rock ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանն անձամբ ողջունեց երեխաներին՝ խոստանալով, որ նման հուզիչ նախաձեռնությունները կդառնան պարբերական: Այս պարտավորությունն ընդգծում է ընկերության նվիրվածությունը՝ երջանկություն և դրական էմոցիաներ փոխանցելու երեխաներին և ընդհանրապես հասարակությանը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: