հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել. ներկա է եղել նաև Շիրակի մարզպետը

Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել. ներկա է եղել նաև Շիրակի մարզպետը

Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել Յոթ Վերք եկեղեցում:
 
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս։
 
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
 
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել Յոթ Վերք եկեղեցում, նախօրեին մատուցվել էր Ճրագալույցի պատարագ»,- ասվում է գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ:
 
Պատարագին ներկա է եղել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
 
 
 
 
 

  • Կիսվել: