ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Յոթ ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Յոթ ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հուլիսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ՝ տեղեկացնում են նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շղարշիկ գյուղում, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեվան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: