ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ տարբեր բնակավայրերում 2 օրում 18 օձի հայտնաբերման մասին ահազանգ է եղել

ՀՀ տարբեր բնակավայրերում 2 օրում 18 օձի հայտնաբերման մասին ահազանգ է եղել

Հունիսի 9-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Կոտայքի մարզի Արգել և Քասախ, Արարատի մարզի Փոքր Վեդի, Շիրակի մարզի Ազատան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 3 գյուրզա, 6 լորտու, 5 սահնօձ, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: