ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու. Կարո Փայլան

Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու. Կարո Փայլան

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքը ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։

ermenihaber.am-ը գրում է, որ ըստ հրապարակված տվյալների,  ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12 պատվիրակ, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ։

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։

Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։

Նշվում է, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել էր, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվեց։

  • Կիսվել: