հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները

Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները

Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: