կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է՝  երիտասարդներին քրեական կամ քրեածին հակումներից ետ պահելու․ Փաշինյան

Փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է՝ երիտասարդներին քրեական կամ քրեածին հակումներից ետ պահելու․ Փաշինյան

Պետբյուջեից 638,4 մլն դրամ է հատկացվել 5 մանկապարտեզի, 2 մարզադպրոցի, ինչպես նաև 10 «workout» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով որոշման նախագծին, նշել է. «Աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «street workout» տեսակի մարզաձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որ գործում է ոչ թե ֆիթնես կենտրոններում ու մարզասրահներում, այլ փողոցներում։ Այն ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում»,- ասել է նա։ Ըստ Փաշինյանի՝ իրենք որոշել են այդ ծրագիրն իրականացնել. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է՝ պատանիներին, երիտասարդներին քրեական կամ քրեածին հակումներից, դրսևորումներից ետ պահելու, նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»։

Ըստ վարչապետի, ինքը մտավախություն ունի, որ պոտենցիալ շահառուներն ուղղակի նայելով անցնեն. «Մեզ մեխանիզմներ են, պետք, որ համոզվենք՝ մարդիկ դա օգտագործում են»։

  • Կիսվել: