Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մի քանի երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
«Որոշ երկրներ դեռևս փորձում են հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – ասել է Արաղչին, որի հայտարարության մի մասը հրապարակվել է իրանական Press TV հեռուստաալիքի կողմից։
Նախարարը ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել Պակիստանում ավելի վաղ ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտումը և չի փոխհատուցել այդ խախտումների պատճառած վնասը։



