Թուրքիայի ԱԳ նախարարն ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել
Մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե ռազմաճակատում և թիկունքում կրիտիկական ուժասպառ լինի։
Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
«Երբ ռազմաճակատում հյուծող պատերազմը վերածվում է թիկունքում հյուծման, հարցն այլևս պատերազմում պարտվել-չպարտվելը չէ, այլ այն, թե արդյոք դուք կշարունակեք գոյություն ունենալ որպես ազգ։ Դուք օգտագործում եք ձեր ունեցած վերջին միջոցը», – ասել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ եթե ավերածությունները հասնեն կրիտիկական մակարդակի, Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին միջոցին (հղում միջուկային զենքին): Նախարարի խոսքով՝ ռուսական հասարակությունն արդեն իսկ պահանջում է նմանատիպ բան:
«Ռուսաստան կատարած իմ այցի ժամանակ թվում էր, թե այս հարցը կարող է բարձրացվել, քանի որ ասվում էր, որ հանրությունը նմանատիպ բան է պահանջում։ Մենք այս մասին խոսել ենք մեր արևմտյան գործընկերների հետ, և նրանք նույնպես գիտեն դա։ Սա վտանգավոր իրավիճակ է։ Ամեն ինչ, ինչ մարդիկ ասում են, որ տեղի չի ունենա, ի վերջո տեղի է ունենում», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։



