ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթար Փարաքար գյուղում. կա տուժած

Վթար Փարաքար գյուղում. կա տուժած

Մայիսի 5-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան և Գասպարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda Elison» (վարորդ` Արամ Մ.) և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Գարիկ Բ.): Գարիկ Բ.-ն հոսպիտալացվել է «Վաղարշապատի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: