երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վթար` փախցրած մեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը

Վթար` փախցրած մեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 13-ին, ժամը 20.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերից մեկը ոչ սթափ վիճակում «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով հեռացել է, և ինքը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ է մեքենան վարել:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արարատի բաժին: Գրեթե նույն պահին Արարատի բաժնում հաղորդում ստացվեց Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից: Հայտնեցին, որ Զոդի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: Վթարի վայր մեկնեցին բաժնի օպերատիվ խումբը, քննիչ և ճանապարհային ոստիկան: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա տղամարդը փախցրած «Տոյոտայով» բախվել էր Սուրենավան գյուղի մի բնակչի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104»-ի վարորդը և ուղևորը` 31 և 37 տարեկան երկու տղամարդ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: