երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ռուս գործընկերներին

Վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ռուս գործընկերներին

ՀՀ ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին

«Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի,

Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը:

Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:

Հավերժ փառք հերոսի հիշատակին»:

  • Կիսվել: