երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ ԱԻ նախարարի հետ զոհվել է հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը

ՌԴ ԱԻ նախարարի հետ զոհվել է հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը

Ինչպես արդեն հայտնել էինք զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը՝ Նորիլսկում միջգերատեսչական վարժանքների ժամանակ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին։

Meduza-ի փոխանցմամբ Մելնիկը ժամանել է Նորիլսկի վարժանքներին, որպեսզի ընտրի Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանման վայրը: Նա մահացել է նախարարի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինիչևը փորձել է փրկել նկարահարող թիմի անդամին, որը սայթաքել է ժայռի եզրին և ընկել ջուրը: Նախարարը «ջուրն է նետվել՝ հարվածելով դուրս ցցված քարին»:

Ալեքսանդր Մելնիկը «Նոր երկիր» (2008) և «Տարածք» (2015) ֆիլմերի ռեժիսորն է: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: