հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ

Նշվում է նաև, որ ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։

Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: