չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Վրաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությանը

Վրաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությանը

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Թբիլիսիի գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացված միջոցառումների թեմայով։

Իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտման հետևանքով 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությանը։ Տեղահանված բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ցուցաբերված աջակցության համար Ա.Սմբատյանը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի կազմակերպությանը և միջազգային բոլոր գործընկերներ պետություններին։

Միջոցառմանը հրավիրված էին Թբիլիսիում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնք հավատարմագրված են նաև Հայաստանի Հանրապետությունում։

  • Կիսվել: