ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1354 նոր դեպք, որից 11-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1354 նոր դեպք, որից 11-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 354 նոր դեպք, որից 11-ը Սամցխե-Ջավախքում,  գրում է akhaltskha.net-ը:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 30 456 թեստ, այստեղից 21 054-ը՝ հակագենի արագ թեստով և 9 404-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,45%, վերջին 14 օրը –3,86%, վերջին 7 օրը –4,05%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 339 315 դեպք: Ապաքինվել է ևս 821 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 320 777:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 654 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 117 354 մարդ, օրական՝ 4 354: Կարանտինային գոտիներում ունենք 91 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 094»,- նշված է տեղեկության մեջ:

  • Կիսվել: