Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 538 նոր դեպք, որից 6-ը՝ Սամցխե-Ջավախքում
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 538 նոր հաստատված դեպք, գրում է akhaltskha.net-ը:
Համաճարակի սկզբից մինչև մեր օրերը երկրում COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 261,018 է, ասաց Կառավարությունում կայացած ճեպազրույցում Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան: Սամցխե-Ջավախքում այսօրվա տվյալներով հաստատել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք։