չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: 

Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը: 

Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը:  
Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի խոշոր նախագծերով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիներին, որոնք նոր շունչ են հաղորդելու Երևանի հանրային տարածքներին՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ միջավայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

  • Կիսվել: