Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ
Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի գիշերը Մարդիի (Ախալցխա) տաճարում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական արարողությանը անօրինական խոչընդոտում։
Ըստ տեղեկությունների՝ այս եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, և այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում։


