ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Վրաստանի վարչապետը հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների կապակցությամբ, տեղեկացնում է Sputnik Грузия-ն:

Նշվում է, որ Գախարիան շնորհավորել է նաև Վրաստանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին և նշել, որ նրանք մեծ ներդրում ունեն պետության կառուցման գործում:

Վրաստանի վարչապետը, մասնավորապես, ասել է. ՛՛Շնորհավորում եմ հայ եկեղեցու հավատացյալներին: Հատկապես շնորհավորում եմ Վրաստանում բնակվող ազգությամբ հայերին: Նրանք մեծ ներդրում ունեն մեր պետության կառուցման գործում: Մաղթում եմ նրանց առողջություն, խաղաղություն և բարօրություն՛՛:

  • Կիսվել: