շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի կոմունալ վճարումները. «Ալիք Մեդիա»

Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի կոմունալ վճարումները. «Ալիք Մեդիա»

Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

 

Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: