ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում 2 օր անց մահացել է

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում 2 օր անց մահացել է

Մարտի 1-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 3-ին հիվանդանոցից Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 51-ամյա Հռիփսիմե Պետրոսյանը ժամը 06.00-ին մահացել է:

Քննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: