երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

95 տարեկանում կյանքից հեռացել է սիրված դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նինա Գրեբեշկովան։ Նա հայտնի ռեժիսոր Լեոնիդ Գայդայի այրին էր, հայտնում են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից։

Դերասանուհին մոտ 130 կինոդերեր է կերտել, սակայն ամենից շատ սիրվել են Նինա Գրեբեշկովայի խաղացած դերերը ամուսնու՝ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կինոկատակերգություններում, հատկապես «Ադամանդե ձեռքը» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սեմյոն Գորբունկովի կնոջ՝ Նադեժդայի կերպարը։

  • Կիսվել: