Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը:
Փառատոնը կդառնա ՀՀ համայնքերում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը նպաստող կարևոր հարթակ, կընդլայնվի համայնքային մասնակցությունը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցությունը: