Լավրովն անիրատեսական է համարել Վատիկանում Ուկրաինայի հետ հանդիպումը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացումը Վատիկանում ոչ իրատեսական է, հանդիպման ժամկետներն ու վայրը դեռ որոշված չեն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РБК-ն։
«Այնտեղ շատ մարդիկ երևակայում են, թե երբ, որտեղ [հանդիպումը] տեղի կունենա։ Մենք հիմա ոչ մի գաղափար չունենք։ Պատկերացրե՛ք Վատիկանը՝ որպես բանակցությունների անցկացման վայր, մի փոքր անհարմար է»,- ասել է նա։
Լավրովը հստակեցրել է, որ խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է «կաթոլիկ հարթակում», ինչը, ըստ նրա, «ոչ այնքան հարմարավետ» կլինի հենց Վատիկանի համար։
Ընդ որում, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի մասին որոշումը կկայացվի, երբ ժամանակը գա։