Վրաերթ Լոռու մարզում․ «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սմբատ Հակոբյանը, Արտյոմ Դարբինյանը, Արեն Գալստյանը և Նարեկ Թովմասյանը։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։