ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Վրացի և ամերկացիր իրավապահները համատեղ գործողությունների ժամանակ Բաթումում 40 կգ հերոին են առգրավվել (տեսանյութ)

Վրացի և ամերկացիր իրավապահները համատեղ գործողությունների ժամանակ Բաթումում 40 կգ հերոին են առգրավվել (տեսանյութ)

Վրաստանի Բաթում քաղաքում վրաց և ամերիկացի իրավապահների համագործակցության արդյունքում իրականացված արշավի ժամանակ 40 կգ հերոին տեսակի թմրանյութ է առգրավվել, որի արժեքը կազմում է 2 մլն դոլար:

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Մամուկա Չելիձեին, հատուկ գործողությունների ժամանակ Բուլղարիայի երկու քաղաքացի է ձերբակալվել:

Հատուկ արշավն սկսվել է այսօր առավոտյան, սակայն նախապատրաստական աշխատանքները երկու ամիս են տևել: 

Չելիձեի խոսքով՝ մարտին պարզվել էր, որ Բուլղարիայի երկու քաղաքացիներ անօրինական ճանապարհով թմրանյութեր են ներկրել Վրաստանի տարածք` մեքենայի հատուկ թաքստոցում: Նրանք նախատեսում էին թմրանյութը հասցնել Կենտրոնական Եվրոպա:

  • Կիսվել: