չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Volvo» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա տուժած

«Volvo» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա տուժած

Դեկտեմբերի 2-ին` ժամը 12։21-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այրում գյուղի մոտակայքում «Volvo» մակնիշի հեղուկ գազի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ կա տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։

Нет описания фото.

  • Կիսվել: