շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Առկա է հետցնցումային ակտիվություն. ԱԻ փոխնախարար

Առկա է հետցնցումային ակտիվություն. ԱԻ փոխնախարար

Առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: