Նոր մանրամասներ Արցախի փողոցի շենքերից մեկի մոտ գտնված նորածնի մասին
Երեխան գտնվում է ծանր վիճակում, մեկ շաբաթից լիովին կարող ենք գնահատել նրա առողջական վիճակը: Այս մասին տեղեկացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ անդրադառնալով Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի այսօր գտնված նորածին երեխայի մասին։
Նշենք, որ նորածին երեխային գտել են հիվանդանոցի մուտքի մոտ և ոստիկաններն անմիջապես տարել են հիվանդանոց:
Դեռևս պարզ չէ, թե ովքեր են ծնողները: Ինֆեկցված երեխա է, շնչառական անբավարարությամբ, վիճակը ծանր է, բայց ծայրահեղ չէ:
Երեխան առողջանալուց հետո կտեղափոխվի մանկատուն: