կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով. Ռոմելլա Աբովյան

Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով. Ռոմելլա Աբովյան

Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Գլոբալ խնդիրն այն է, որ այդպիսի հակաբիոտիկային դեղամիջոցներ կիրառելու արդյունքում մանրէները ձեռք են բերում կայունություն, և կարող է գալ մի ժամանակ, երբ սպառվի հիմնական հակաբիոտիկների խումբը, սովորական, տարրական վարակիչ հիվանդությանը չօգնելու պարագայում ունենանք անգամ մահվան դեպքեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ հակաբիոտիկները կիրառել միայն բժշկի նշանակման պարագայում և նպատակային»,- ասաց Աբովյանը:

Մասնագետն ավելացրեց, որ համավարակի շրջանում հակաբիոտիկների կիրառումը լայնորեն տարածվել է:

«Շատ դեպքերում պացիենտները տան պայմաններում ինքնաբուժման և հակաբիոտիկների ոչ ճիշտ կիրառման հետևանքով ծանր կլինիկական ընթացքով դիմում էին բժշկական կազմակերպություններ, որտեղ ուղղակի հնարավոր չէր կազմակերպել համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումը: Ցավոք, մենք ունեցել ենք մահվան դեպքեր»,- ասաց Աբովյանը:

  • Կիսվել: