շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիրավոր ևս երկու զինվոր իր բիզնեսը կունենա. Արմեն Մուրադյան

Վիրավոր ևս երկու զինվոր իր բիզնեսը կունենա. Արմեն Մուրադյան

Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց:

Հիշեցնենք. վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրով արդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար:

Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի»,-հավելել է նա:

  • Կիսվել: