ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջից։ 

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:

 

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:

  • Կիսվել: