երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենախետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:

Բալթյան երկրների հայոց թեմի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի տարած աշխատանքին, որի արդյունքում հնարավոր է դարձել այդ համագործակցությունը:

  • Կիսվել: