չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կոչը` ՌԴ կառավարությանը և իրավապահ մարմիններին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կոչը` ՌԴ կառավարությանը և իրավապահ մարմիններին

Երեկ՝ հունվարի 17-ին, հայտնի դարձավ, որ հանցագործ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է օդանավակայանում: Դիմում ենք ՌԴ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ նման հանցագործը չպետք է որևէ առավելություն ունենա այլ հանցագործների նկատմամբ, քանի որ նա ավելի մեծ վտանգ է ներկայացնում ՌԴ պետության և պետականության համար: Այս մասին ասված է «ՎԵՏՕ » հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունում։

Լինելով օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարի առաջամարտիկ՝ լավ ենք գիտակցում գործակալական ցանցի գործունեության հակապետական և ազգակործան էությունն ու հետևանքները:

Հարգելի ՌԴ իրավապահներ, վստահ լինելով, որ ձեզ համար թանկ են ձեր հայրենիքն ու պետությունը, կոչ ենք անում, օգտագործելով օրինական ողջ գործիքակազմը, խստորեն պատժել ձեր երկրում օտարի շահերը սպասարկող շարքային հանցագործ Նավալնուն:

 

  • Կիսվել: