հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան

Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։

«Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,-հայտարարել է Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի  և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։

«Այս ամենը հակասում է պետական մտածողությանը և, ընդհանուր առմամբ, պետականաստեղծ հիմքի պատկերացումներին։ Ռուսաստանում այդ հիմքն, ի դեպ, շատ ավելի ուժեղ է»,-ավելացրեց նա։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

  • Կիսվել: