Վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում, կանգնում է խաչմերուկի մեջտեղում. Ավինյանը խոսել է Երևանում խցանման պատճառների մասին
Խցանումների հետ կապված 3 կոմպոնենտ կա․ առաջինն ավտոմեքենաների քանակն է, միայն Երևանում տարեկան 12 հազար ավտոմեքենա է գրանցվում և բոլորը երթևեկության մաս են դառնում, կառավարության նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երկրորդը մեր վարելու պրակտիկան է։ Շատ խցանումներ առաջանում են, որովհետև, օրինակ, վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում, կանգնում է խաչմերուկի մեջտեղում։
Երրորդը լուծումներն են, որոնք էականորեն կարող են մեղմել իրավիճակը»,-նշել է նա։


