ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Մայիսի 18-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 18-ին, ժամը 11.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բուզանդի փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 18-ին, ժամը 13.30-ին, «Մինի Կուպեր» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 19-ին, ժամը 00.15-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ճանապարհին բախվել է էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 19-ին, ժամը 17.45-ին, «Ֆորդ» բեռնատարը Երևանի Շիրակի փողոցում բախվել է «Միցուբիշի» մակնիշի մեքենային, ապա վրաերթի ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 19-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 19-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 19-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 19-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Ավշար գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: