Վերջին հրաժեշտը՝ Լալա Մնացականյանին (ուղիղ)
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այս պահին վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին:
Դերասանուհին հանկարծամահ է եղել երեկ՝ հունիսի 22-ի լուսադեմին:
Լալա Մնացականյանը 66 տարեկան էր: Դերասանուհին բազմաթիվ հերոսուհիների է կերտել՝ ինչպես թատրոնում, այնպես էլ ֆիլմերում։ Նա ավելի քան 140 մանրապատումների հեղինակ է։ Նա նկարահանվել է «Մանուկով աղախին» (1984), «Ուսուցչուհի» (1992), «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» (2015), «Ճամբարում» (2015), «Մանյունյա» (2020) եւ մի շարք այլ ֆիլմերում, իսկ 1996-ին առաջին անգամ հայտնվել է «Մեր բակի» Լալայի դերում։ Դերասանուհին 25 տարի անց՝ 2021 թ-ին, սիրելի հերոսուհուն մարմնավորել է նաեւ «Մեր բակը 25 տարի անց» կատակերգությունում: