ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցված 11 դեպքից 9-ը կապված է Բոլնիսիի հետ

Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցված 11 դեպքից 9-ը կապված է Բոլնիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այս պահին այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 226 հիվանդ, իսկ ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 475-ի: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Համապատասխանաբար, ըստ Էզուգբաիայի, ապաքինվող քաղաքացիների թիվը այս փուլում գերազանցում է բուժում ստացողների թվին:

«Երեկ առավոտյան ունեցած տվյալներով, մենք ունեցել ենք հաստատված 702 դեպք: Ավելացել է 11 և ներկայումս ունենք 713 հաստատված դեպք: Ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 456: Ապաքինվածներին այսօր ավելացել է 19 մարդ և այս պահին երկրում վարակից ապաքինված հիվանդների ընդհանուր քանակը հասել է 475-ի: Այսօրվա տվյալներով այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 226 հիվանդ»,- ասել է Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է վերջին 24 ժամում գրանցված 11 դեպքին, ապա ըստ Էզուգբաիայի նրանց վարակման աղբյուրը հայտնի է:

  • Կիսվել: