չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վերին Լարսում մոտ 2300 բեռնատար է կուտակված

Վերին Լարսում մոտ 2300 բեռնատար է կուտակված

Շուրջ 2300 բեռնատարներ Վերին Լարսում են՝ սպասելով ռուս-վրացական սահմանն անցնելու իրենց հերթին։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին նշված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում։

Ներկա պահին վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը ձյան տեղումների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով պարբերաբար փակվում է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: