ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերին Լարսում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթ կարգով. անցակետի պետի տեղակալ

Վերին Լարսում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթ կարգով. անցակետի պետի տեղակալ

Վերին Լարսի անցակետի մաքսակետում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով։ Այս մասին ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ բեռների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, գալիս է Հայաստանից։

՛՛Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից ապրանքներով մեզ մոտ եկող բեռնատարները, հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ, որտեղ նույնպես կարելի է լիարժեք մաքսային գործողություն կատարել՛՛,-նշել է Ցեգոևը:

  • Կիսվել: