կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վերին Լարսում 2700-ից ավելի մեքենա կա հերթում

Վերին Լարսում 2700-ից ավելի մեքենա կա հերթում

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից BM.GE լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Վրաստան-Ռուսաստան սահմանի մաքսային անցակետում մաքսային ընթացակարգերը կատարվում են անխափան կերպով, գրում է aliq.ge-ն:

Չնայած այս պնդմանը, նշենք որ երեկ ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանի կողմից Վերին Լարսի սահմանի անցակետը փակվել է վատ եղանակի պատճառով։

Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների կոմիտեի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում հրապարակված մշտապես թարմացվող տվյալների համաձայն` հուլիսի 18-ի ժամը 11:30-ի դրությամբ մաքսային անցակետի հերթում եղել է 2727 ավտոմեքենա։

  • Կիսվել: