ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերին Խոտանան գյուղով անցնող ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 8։00-ն, փակ  կլինի

Վերին Խոտանան գյուղով անցնող ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 8։00-ն, փակ կլինի

«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում, Վերին Խոտանան գյուղով անցնող կմ 51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։

Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 8։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի գոյություն ունեցող Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։ Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

  • Կիսվել: