ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերհանում ենք Սփյուռքի ներուժը. Սինանյան

Վերհանում ենք Սփյուռքի ներուժը. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակում ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ բազա՝ վերահանելու սփյուռքի ներուժը: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ, անընդհատ թարմացվող և բազմաֆունկցիոնալ բազա: Ծրագրի նպատակն է ստեղծել սփյուռքի մարդկային ներուժի տվյալների մի համապարփակ բազա, որտեղ կարտացոլվեն այն սփյուռքահայերի ամբողջական տվյալները, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը: Երկար տարիներ անպատասխան մնացած այն հարցին, թե որն է սփյուռքի իրական ներուժը, մենք այս ծրագրի միջոցով պատասխանում ենք, վերահանում ենք այդ ներուժն ու հստակ պատկերացում կազմում»:

Սինանյանը խոսեց նաևՀՀ կառավարության սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 թվականի ծրագրի մասին: Նա նիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում ժամանած 50 մասնագետներից կեսից ավելին հայրենադարձվել է, իսկ 14-ը՝ մշտական աշխատանքի անցել պետական համակարգում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ, ինչպիսին են

«Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի, «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավար պաշտոնները: Մասնակիցներից մեկն էլ տեղափոխվել է Արցախ և հիմնվել Hub Artsakh կազմակերպությունը»,-ասաց նա:

Սինանյանի խոսքով՝ «իԳործ» 2021-ի շրջանակում ևս 50 մասնագետներ՝ 14 երկրներից, արդեն իսկ Հայաստան են ժամանել և աշխատանքի անցել 26 պետական մարմիններում: 

Անդրադառնալով «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նա ասաց, որ այն անցկացվել էր հունիսի 21-ից օգոստոսի 14-ը, մասնակցել էին 24 երկրներից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ՝ 13-18 տարեկան: Ծրագիրն ունի ուսումնաճանաչողական և կրթամշակութային ուղղվածություն, և ամբողջ կրթական բաղադրիչն իրականացվել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից: 

  • Կիսվել: