չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թիվ 1 ծերատանը վերելակն ընկել է աշխատակցի վրա

Թիվ 1 ծերատանը վերելակն ընկել է աշխատակցի վրա

Այսօր ժամը 16.-17.00 սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Թիվ 1 ծերատանը. ծերատան բեռնատար վերելակի խցիկը նորոգման պահին հանկարածակի պոկվել է ճոպանից ու ընկել է աշխատակցի վրա: Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ տուժածը միջին տարիքի տղամարդ է , ողնաշարի կոտրվածքով նրան տեղափոխել են Աստղիկ ԲԿ, այս պահին վիրահատվում է, հայտնում է աղբյուրը:

Ի դեպ, ծերատան տնօրինությունից բժշկական կենտրոն, ասում են, ոչ ոք չի գնացել: «Արշակ Եսայանը մեր սանտեխնիկն է, իսկ իրականում լիֆտյորշչիկն ուրիշ մեկն էր՝ Արմենակ Վարդանյանը, նա լավ գիտեր իր անելիքը. օրը մի քանի ժամով ներակայնում էր, գործն անում էր պատշաճ, բայց էդ ժամերով աշխատանքը չգիտես ինչու ծակել էր նորանշանակ տնօրեն Կոլյա Մարգարյանի աչքը, մարդուն ազատեց գործից, իսկ սանտեխնիկը պարտավոր չէր սպասարկել նաև վերելակի աշխատանքը։ Դրա համար էլ էս փորձանքը բերեց իր ու մեր գլխին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հանգամանքներ է ներկայացնում ծերատան աշխատակիցը, որի անձը չենք հանրայնացնում ՝ վերջինիս նորանշանակ տնօրենի կողմից չթիրախավորելու համար:

  • Կիսվել: