շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերանորոգվում է Արթիկ քաղաքի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

Վերանորոգվում է Արթիկ քաղաքի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

Ընթացքում են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները:
 
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության 2 ծրագրի շրջանակներում բարեկարգվող այս կենտրոնում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թ.-ի սեպտեմբերին, մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասանելի սոցիալական ծառայություններ կմատուցվեն համայնքի շուրջ 25 000 շահառուներին:
 
Ի թիվս հանրապետության մյուս մարզերում հիմնվող նմանատիպ տասնյակ կենտրոնների այս կենտրոնը ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով:
 
Միասնական ընդունարաններում մեկ պատուհանի սկզբունքով շահառուների դիմումներն ընդունելու, այնուհետև հետին գրասենյակներում բոլորովին այլ մասնագետների կողմից դրանք մշակելու և ընթացքավորելու մեխանիզմն ու գործընթացը լիովին բացառելու են կոռուպցիոն գործոնը՝ ապահովելով հնարավորինս հասանելի ու արագ սոցիալական ծառայությունների մատուցում:

  • Կիսվել: