երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Վերակառուցվում է Վարդենյանց լեռնանցքը շրջանցող 1,5 կմ ճանապարհահատվածը

Վերակառուցվում է Վարդենյանց լեռնանցքը շրջանցող 1,5 կմ ճանապարհահատվածը

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
 
1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։
 
Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։
 
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: